Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Փամբակ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված` կարի արտադրամաս շահագործելու նպատակով «Աստղիկ» բարեգործական ՀՄԴ-ին տարածք հատկացնելու վերաբերյալ առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին` որոշում է․ 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Վահագնի գյուղի վարչական կենտրոնի /նախկին Վահագնիի համայնքապետարանի/ շենքի 142,2 քմ մակերեսով նկուղը կարի արտադրամաս շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով վարձակալությամբ «Աստղիկ» բարեգործական ՀՄԴ-ին օգտագործման տրամադրելուն:
2. Տարածքի վարձակալության ընդհանուր արժեքը մեկ տարվա համար սահմանել 120000 /մեկ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին «Աստղիկ» բարեգործական ՀՄԴ-ի հետ կնքել անշարժ գույքի օգտագործման պայմանագիր: |