Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, Փամբակ համայնքի ավագանու 13.02.2025 թ-ի «Փամբակ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 07-Ա որոշմամբ հաստատված կանոնակարգի 15-րդ գլխի 233-րդ կետով, հաշվի առնելով Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից Փամբակ համայնքի ՏԻՄ-երի սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական վերահսկողության արդյունքները, այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Թիանա Ռազմիկի Բոջուկյանը Փամբակ համայնքի ավագանու հինգերորդ հերթական նստաշրջանի /12.09․2023-27.12.2023թթ./ ընթացքում կայացած թվով 5 նիստից բացակայել է 4-ից և որևէ հիմնավորում չի ներկայացրել բացակայությունները հարգելի համարելու վերաբերյալ, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Թիանա Ռազմիկի Բոջուկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել՝ Փամբակ համայնքի ավագանու հինգերորդ հերթական նստաշրջանի /12.09․2023-27.12.2023թթ./ ընթացքում կայացած թվով 5 նիստից 4-ին անհարգելի բացակայության պատճառով։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ներկայացնել համապատասխան Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։