Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Բազում գյուղի վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանի զեկուցագիրը՝ Բազում գյուղում 2023 թվականի հունվարի 3-ին բնակելի փայտյա հանրակացարանում տեղի ունեցած հրդեհից տուժած բնակիչների հետ հանդիպման և նրանց կարիքների գնահատման մասին, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն թվով 6 կենցաղային տեխնիկա՝ լվացքի մեքենա ձեռքբերելուն և Փամբակ համայնքի Բազում գյուղում 2023 թվականի հունվարի 3-ին բնակելի փայտյա հանրակացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ներքոնշյալ բնակիչների ընտանիքներին անհատույց նվիրաբերելուն:
1) Դարբինյան Հայկուհի Հմայակի /ծնված 21․07․1977թ./
2) Պապիկյան Զոյա Մարտունի /ծնված 15․11․1970թ./
3) Ծատուրյան Աշոտ Երջանիկի /ծնված 28․06․1968թ./
4) Հարությունյան Սեյրան Վալենտինի /ծնված 05․02․1964թ./
5) Վարդանյան Գերասիմ Գուրգենի /ծնված 12․06․1955թ./
6) Թամազյան Արմեն Անդրանիկի /ծնված 20․12․1990թ./
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։