Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, , հաշվի առնելով Կարեն Սիմյոնի Մալաքյանի (ծնված 08․11․1980թ) դիմումը, «ԻՆԵՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1991թ. թիվ 02 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ սեղանամատյան 1990, այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինությունները կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ
1.Հաստատել Մարգահովիտ, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 15 բնակելի տուն հասցեում գտնվող 06-070-0089-0009 կադաստրային ծածկագրով 0,17359 բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Գայանե Անուշավանի Խաչատրյանի (ծնված՝ 28․10.1960թ.), Կարեն Սիմյոնի Մալաքյանի (ծնված ՝ 08.11.1980թ.) և Աննա Սիմյոնի Մալաքյանի (ծնված՝ 23․07․1982թ․) բաժնային սեփականության իրավունքը 06-070-0089-0009 կադաստրային ծածկագրով 0,17 հա և հատկացվածից ավելի բբնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասի վրա գտնվող՝ մինչև 2001 թ-ը կառուցված 238,75 /մ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ։
3․ Հողամասի վրա առկա է 2001թ-ից ինքնակամ կառուցված՝ ընդհանուր 7,8 ք/մ մակերեսով բնակելի տուն, որի օրինականացումը կկատարվի հետագայում օրենքով սահմանված կարգով։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: