Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 28․09․2006թ-ի «Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների հիմնման, պահպանության, դրանց շուրջ պահպանման գոտիների ստեղծման կարգը և սահմանափակումների ցանկը հաստատելու մասին» N 1491-Ն որոշմամբ, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ 1. Տալ համաձայնություն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի /այսուհետ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ/ Ալարեքս-Դեբեդ հիդրոլոգիական դիտակետի գործունեության համար հողատարածք հատկացնելուն՝ համաձայն 28․09․2006թ-ի «Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների հիմնման, պահպանության, դրանց շուրջ պահպանման գոտիների ստեղծման կարգը և սահմանափակումներրի ցանկը հաստատելու մասին» N 1491-Ն որոշմամբ սահմանված կարգի։
2․ Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Դեբետ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-034-0037-0008 կադաստրային ծածկագրով 0,082872 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասը՝ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ին՝ անժամկետ հիդրոլոգիական դիտարկումներ կատարելու նպատակով:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: |