11.07.25
Դասընթաց՝ Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի համար
|
ՄԱԶԾ-ի և Գրանթ Թորնթոն Հայաստանի համագործակցությամբ իրականացված «Առաջնորդության վերելք․ խթանելով ղեկավար կանանց ամրապնդումը կարիերայում» ծրագրի շրջանակներում Ծրագրի մասնակից Հասմիկ Մացակյանի կողմից հուլիսի 10-ին Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի համար կազմակերպվել էր ընտանիքահեն մոտեցումների վերաբերյալ դասընթաց: Դասընթացի նպատակն է կազմակերպություններում ներկայացնել ընտանիքահեն մոդուլի հիմնադրույթները ՀՀ օրենսդրության համատեքստում: Աշխատակազմի աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում հնչեցին հետաքրքիր և նորարար գաղափարներ և առաջարկներ թեմայի շուրջ:
|
|
11.07.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Ձեր մասնակցությունը չափազանց կարևոր է:
|
|
03.07.25
Տուֆապատման աշխատանքներ՝ Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում
|
Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում շարունակվում են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ 2022 թվականին մեկնարկած ներբնակավայրային 360 գծմ ճանապարհահատվածի տուֆապատման աշխատանքները: Ծրագիրն իրավանացվում է ներբնակավայրային 3-րդ և 8-րդ փողոցներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 37 490 700 դրամ՝ ՀՀ Կառավարության 20 619 885 դրամ ներդրմամբ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:
|
|
02.07.25
Փամբակի համայնքապետարանի և «Առք» բարեգործական հիմնադրամի հերթական համագործակցությունը պսակվել է հաջողությամբ
|
Տարեսկզբին 14 տնային տնտեսությունների բնակելի տան տանիքների վերանորոգման ծրագրի հերթական փուլը մոտեցել է իր ավարտին: Առաջին եռամսյակում ծրագրով նախատեսված 3 ընտանիք ավարտել էր շինարարական աշխատանքները: Երկրորդ եռամսյակի ավարտին վերանորոգված է ևս 11 բնակելի տան տանիք: Ծրագրով բնակիչներին տրամադրված փոխառությունն այս պահին կազմում է 12 230 841 դրամ: Ծրագրի շրջանակներում շահառու ընտանիքին գումարը շինանյութի տեսքով տրամադրվում է որպես փոխառություն` մեկ տարի ժամկետով։ Շահառու ընտանիքներն ընտրվել են Փամբակի համայնքապետարանի և «Առք» բարեգործական հիմնադրամի համատեղ գնահատման արդյունքում։
|
|
02.07.25
Հանդիսությունների սրահի կառուցում՝ Ձորագյուղ բնակավայրում
|
Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում ընթանում են Հանդիսությունների սրահի վերակառուցման աշխատանքներ: Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 155.5քմ, առաջին հարկի՝ 2.5 մ, երկրորդ հարկի՝ 1.9մ մաքուր բարձությամբ: Ծրագրով նախատեսված է 5 սենյակների կառուցում՝ հանդիսույթունների անցկացման, հանգստի, ժամանցի, խոհանոցի և սանհանգույցի համար՝ դրսի հատվածից՝ բաց պատշգամբով: Ծրագրի արժեքը կազմում է 10 680 000 դրամ՝ Փամբակի համայնքապետարանի ամբողջական ֆինանսավորմամբ: Աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:
|
|
30.06.25
Գորգագործության և կարպետագործության դասընթացներ՝ Փամբակ համայնքում
|
Փամբակ համայնքի Լեռնապատ, Մարգահովիտ և Վահագնի բնակավայրերում շուրջ մեկ ամիս է մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ:Դասընթացներն իրականացվում են Փամբակի համայնքապետարանի ֆինանսավորմամբ և աջակցությամբ:Դասընթացի նպատակն է ապահովել ՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ նախորդ տարի իրականացված «Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի շարունակականությունն ու կայունությունը, համայնքի կանանց և երիտասարդներին զինել գորգագործության ու կարպետագործության ոլորտի հմտություններով ու կարողություններով, համամասնորեն ապահովել մշակութային եռուզեռ՝ համայնքի տարբեր բնակավայրերում:Ծրագրի 30 մասնակիցների կողմից մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ գործվել են 27 նմուշ գորգեր և կարպետներ:«Զարդանախշերի ...
Մանրամասն |
|
25.06.25
Մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մշտադիտարկման աշխատանքները
|
Հունիսի 23-ին Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնայներն Ազնվաձոր և Բազում բնակավայրերի վարչական ղեկավարների ուղեկցությամբ այցելեցին «Բազումի մանկապարտեզ» ՀՈԱԿ և նրա կազմում գործող Ազնվաձոր բնակավայրի այլընտրանքային մանկապարտեզ։ Այցելության նպատակն էր իրականացնել նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող աշխատանքների մշտադիրտարկում, առկա խնդիրների վերհանում և դրանց լուծմանն ուղղված միջամտության ծրագրերի նախանշում։ Այս պահին «Բազումի մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախում է 21, Ազնվաձորի այլընտրանքային մանկապարտեզ՝ 9 երեխա:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |