Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Մաթևոս Ռոբերտի Բարսեղյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Մաթևոս Ռոբերտի Բարսեղյանինն սեփականության իրավունքով պատկանող 06-034-0120-0031 կադաստրային ծածկագրով 1,021743 հա հողամասին կից գտնվող 06-034-0120-0028 կադաստրային ծածկագրով 0,493938 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով Մաթևոս Ռոբերտի Բարսեղյանին օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 700 900 (յոթ հարյուր հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |