Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հաշվի առնելով Արայիկ Միշայի Գևորգյան (ծնված՝ 11/09/1967թ.) դիմումը «Գուգարաց աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1991թ. թիվ 02 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ
1. Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղում գտնվող 06-070-0003-0007 կադաստրային ծածկագրով 0,11114 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանները համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2. Օրենքի ուժով ճանաչել Արայիկ Միշայի Գևորգյան (ծնված՝ 11/09/1967թ.) սեփականության իրավունքը 06-070-0003-0007 կադաստրային ծածկագրով 0,11 հա և հատկացվածից ավելի 0,00114 բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
3․ Անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 22-րդ փողոց, 4-րդ փակուղի, 7 հողամաս փոստային հասցե։
4. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: