Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ ՀՀ Լոռու մարզպետի հանձնարարականով սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել գործընթացը խոչընդոտող հնարավոր գործոններին, առկա թերացումներին և դրանց լուծմանն ուղղված վարչական ղեկավարների գործառույթներին, վերջիններիս կողմից հարկային պարտավորություններ ունեցող քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ տարվող աշխատանքների ընթացքին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև օրակագային հարցեր՝ կրթության և մշակույթի, գյուղատնտեսության և բնապահպանության, տրանսպորտի, համայնքային շենք-շինությունների պաշտպանության, սոցիալական ներդրումների և վարչական տարածքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ։
Համայնքի ղեկավարի կողմից պատասխանատու պաշտոնյաներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ, առկա խնդիրների լուծման համար սահմանվել ժամանակացույցներ:
|