Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Փամբակ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ «Բազումի վիտամիններ» ԳԿ-ին վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին, ըստ որի նախատեսվում է տարածքը օգտագործել որպես գրասենյակ, Փամբակ համայնքի ավագանին` որոշում է․

1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 3-րդ փողոց 8 համայնքապետարան հասցեում գտնվող համայնքապետարանի շենքից 14,11 ք/մ մակերեսով տարածքը որպես գրասենյակ օգտագործելու նպատակով, 3 տարի ժամկետով վարձակալությամբ «Բազումի վիտամիններ» ԳԿ-ին տրամադրելուն:

2. Տարածքի վարձակալության ընդհանուր արժեքը մեկ տարվա համար սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

3. Առաջարկել համայնքի ղեկավարին «Բազումի վիտամիններ» ԳԿ-ի հետ կնքել անշարժ գույքի օգտագործման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴՄՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(355.27 Կբ)
(645.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner