Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, հաշվի առնելով «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված շարժական գույքի գնահատման հաշվետվությունները /եզրակացությունները/, Փամբակ համայնքի շարժական գույքը աճուրդով վաճառելու մասին 09 հոկտեմբեր 2025 թ․-ի թիվ 1/1 արձանագրությունը՝ որոշում եմ․
1 .Փամբակ համայնքում 09 հոկտեմբեր 2025 թ․-ին անցկացված աճուրդում հաղթող ճանաչված Մարինե Մայիսի Խաչատրյանին օտարել լոտ 8, VAZ 2121 մակնիշի 765 CA 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, աճուրդում առաջարկված առավելագույն գնով՝ 367 500 ՀՀ դրամով:
2. Տասնօրյա ժամկետում վերը նշված գումարը վճարելուց հետո Մարինե Մայիսի Խաչատրյանի հետ կնքել տրասպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիր:
3. Շարժական գույքի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Մարինե Մայիսի Խաչատրյանի միջոցների հաշվին: