Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածով, ՀՀ «Հարկային օրենսգրքի» 121-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Վահագնի գյուղի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանի զեկուցագիրը, Վահագանի գյուղի բնակիչների դիմումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նվիրաբերության առարկա հանդիսացող հիմնական միջոցները /փայտաշեն տնակները/ 1988թ-ից փաստացի օգտագործվում և տնօրինվում են ներքոնշյալ բնակիչների կողմից, ինչպես նաև տնակների ամորտիզացիոն՝ մաշվածության ժամկետը 20 տարուց ավել է, Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերով առկա, համայնքային սեփականություն հանդիսացող, շահագործման ժամկետը անցած, 35 և ավելի տարվա վաղեմություն ունեցող թվով 17 տնակները փաստացի տնօրինող՝ Վահագնի գյուղի ներքոնշյալ բնակիչներին անհատույց նվիրաբերելուն:
1) Աղունիկ Ներսիսյան
2) Ֆյոդոր Սահակյան
3) Էրիկ Կիրակոսյան
4) Խաչիկ Քոչինյան
5) Նաիրա Կոստանյան
6) Վարդան Քոչինյան
7) Զեփյուռ Կիրակոսյան
8) Արթուր Աբրահամյան
9) Վահե Քոչինյան
10) Նվեր Սարգսյան
11) Գեղանուշ Սուքիասյան
12) Աշոտ Ներսեսյան
13) Աշոտ Վարդումյան
14) Լարիսա Քոչինյան
15) Աշոտ Զաքարյան
16) Արմեն Մոսինյան
17) Կամո Բուլղադարյան
2. Համայնքի ղեկավարին՝ համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել փոփոխություն և վերոնշյալ 17 տնակները հանել համայնքի հաշվեկշռից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։