Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Արտակ Էդիկի Թումանյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին, համայնքի ղեկավարի կողմից տրված նախագծային թույլատրությունը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
1. Արտակ Էդիկի Թումանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-019-0065-0005 կադաստրային ծածկագրով 0,25691 հա բնակավայրերի հողերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ջերմատուն կառուցելու նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: