Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Սամվել Սարգսի Սարդարյանի (ծնված 26/07/1960թ) լիազորված անձ Սարգիս Սամվելի Սարդարյանի (ծնված 18/02/1990թ) դիմումը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1991թ N 02 որոշումից տրված քաղվածքը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինությունները կառուցված չեն և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ
1.Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի 7-րդ փողոց, 19 բնակելի տուն հասցեում գտնվող 06-070-0058-0032 կադաստրային ծածկագրով 0,115097 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2.Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Սամվել Սարգսի Սարդարյանի (ծնված՝ 26.07.1960թ), Գրետա Կառլենի Սարդարյանի (ծնված՝ 10.01.1962թ), Աշխեն Սամվելի Սարդարյանի (ծնված՝ 14.12.1986թ), Հովհաննես Սամվելի Սարդարյանի (ծնված՝ 20.02.1989թ) և Սարգիս Սամվելի Սարդարյանի (ծնված՝18.02.1990թ) բաժնային սեփականության իրավունքը 06-070-0058-0032 կադաստրային ծածկագրով 0,115097 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա գտնվող՝ մինչև 2001 թ-ը կառուցված 374 ք/մ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ։
3․Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: