Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետերով, «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ՍՊԸ-ի 12․12․2024թ-ի գրությունը, ՀՀ կառավարության 19․11․2014թ․-ի 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացված հանրային լսումների արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը և տեսաձայնագրությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․

1. Տալ նախնական համաձայնություն /կամ անհամաձայնություն/ «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից «ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի քվարցային գաբրոդիորիտների հանքավայրի ընդլայնման օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ» նախատեսվող գործունեության իրականացմանը:

2. Սույն որոծումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(58.00 Կբ) Արձանագրություն
(640.66 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner