Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի հետ:
Համայնքի ղեկավարն անդրադարձել է կրթության և մշակույթի, գյուղատնտեսության և բնապահպանության, տրանսպորտի, համայնքային շենք-շինությունների պաշտպանության, սոցիալական ներդրումների և վարչական տարածքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, դրանց ընթացքին և ժամկետներին։