Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով,ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կատարված հողամասի գնահատումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդ վաճառքով օտարելուն:
Աճուրդ-վաճառքով օտարվում է.
1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0032-0006 ծածկագրով 0,09344 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 2300000 /երկու միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ: Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
2. Կառուցապատման իրավունքով, 50 տարի ժամկետով տրամադրվում է ընդհանուր օգտագործման հողամաս․
1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0355-0053 ծածկագրով 3,030419 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հողամասի տարեկան կառուցապատման վճարի մեկնարկային գինը սահմանել 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ։ Կառուցապատման մրցույթի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
3․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 13 փետրվարի 2025թվականի N 012-Ա որոշուման 1-ին կետը։