Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելուն:
2. Վարձակալության իրավունքով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետներով տրամադրվում են հողամասեր․
1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0397-0001 ծածկագրով 0.4409 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 2-րդ կարգի խոտհարք: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ։
2) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0238-0020 ծածկագրով 0,82283 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 2-րդ կարգի արոտավայր: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ։
3) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0250-0024 ծածկագրով 0,153782 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ։
4) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրի 06-066-0103-0053 ծածկագրով 3,66565 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 1 կարգի արոտավայր: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ։
5) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0212-0578 ծածկագրով 0,09850 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի արոտավայր: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ։
6) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0212-0577 ծածկագրով 0,14340 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի արոտավայր։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ։
7) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0228-0014 ծածկագրով 0,03992 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ։
8) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0919-0002 ծածկագրով 0,06699 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ։
9) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի 06-019-0102-0103 ծածկագրով 3,806161 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 2-րդ կարգի արոտավայր: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ։
10) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի 06-059-0124-0007 ծածկագրով 0.32628 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը ահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ։
Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
3. Կառուցապատման իրավունքով, 50 տարի ժամկետով տրամադրվում է ընդհանուր օգտագործման հողամաս․
1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0600-0002 ծածկագրով 0,03349 հա բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս: Հողամասի տարեկան կառուցապատման վճարի մեկնարկային գինը սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ։
Կառուցապատման մրցույթի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: |