|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մարտի 2025 թվականի N 024-Ա |
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՓԱՄԲԱԿ, ՔԱՐԱԲԵՐԴ ԵՎ ԲԱԶՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետերով, «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով «Կոմպոզիտ մետալ» ՍՊԸ-ի 04․12․2024թ-ի գրությունը, ՀՀ կառավարության 19․11․2014թ․-ի 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացված հանրային լսումների արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը և տեսաձայնագրությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ 1. Տալ անհամաձայնություն «Կոմպոզիտ մետալ» ՍՊԸ-ի կողմից Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ նախատեսվող գործունեության իրականացմանը:
2. Սույն որոծումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրը։ |
Կողմ -10 ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(125.00 Կբ)
Արձանագրություն |
 |
(723.88 Կբ)
Գրություն |
 |
(762.15 Կբ)
24 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|