Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Սևակ Սամվելի Անանյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Սևակ Սամվելի Անանյանի կողմից վարձակալած Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող 06-070-0355-0052 կադաստրային ծածկագրով 1,49505 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 5-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվությամբ, ուղղակի վաճառքով նրան օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 257 900 (երկու հարյուր հիսունյոթ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: