Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հաշվի առնելով Արտյոմ Ռուդիկի Սաքանյանի հայտը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին, ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է․
1. Արտյոմ Ռուդիկի Սաքանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-010-6001-0007 կադաստրային ծածկագրով 0․09004 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասը, խեցգետնաբուծարան հիմնելու նպատակով, փոխադրել ջրային օբյեկտների հողերի նպատակային նշանակության, ջրային օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
2․ Արտյոմ Ռուդիկի Սաքանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-010-6001-0006 կադաստրային ծածկագրով 0․ 06387 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասը, խեցգետնաբուծարան հիմնելու նպատակով, փոխադրել ջրային օբյեկտների հողերի նպատակային նշանակության, ջրային օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
3. Արտյոմ Ռուդիկի Սաքանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-010-0001-0017 կադաստրային ծածկագրով 0,1074 հա բնակավայրերի հողերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ջերմոց, ծածկարան և պարիսպ կառուցելու նպատակով, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի գործառնական նշանակության։
4․ Սույն հողամասերի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
|