|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 սեպտեմբերի 2025 թվականի N 93-Ա |
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետերով, «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով «Զով-Գուժ» ՍՊԸ-ի 09․07․2025թ-ի գրությունը, ՀՀ կառավարության 19․11․2014թ․-ի 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 13.08.2025թ-ին անցկացված հանրային լսումների արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը և տեսաձայնագրությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ 1. Տալ նախնական համաձայնություն «Զով-Գուժ» ՍՊԸ-ի կողմից Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ նախատեսվող գործունեության իրականացմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրը։ |
Կողմ -12 ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԵՍԱՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ | Դեմ -2 ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(5.86 Մբ)
Արձանագրություն |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|