Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ կառավարության 13.11.2008թ-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 9.1 կետը, ՀՀ վարչական դատարանի կողմից ՎԴ/6941/05/22 վարչական գործով կայացված վճիռը, հիմք ընդունելով Հերիքնազ Վարազդատի Ասատրյանի ներկայացուցիչ Էլիտա Սպարտակի Մուրադյանի 23.05.2025թ-ի դիմումը և Լեռնապատ բնակավայրի բնակիչների հայտարարությունները, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի բնակիչ Հերիքնազ Վարազդատի Ասատրյանի ներկայացուցիչ Էլիտա Սպարտակի Մուրադյանի դիմումը բավարարել․
Հաստատել այն փաստը, որ Գուրգեն Կարլենի Եղիազարյանի (այսուհետ՝ հանգուցյալ մահացած 05․10․2022թ., ներկայումս՝ ընտանիքը գլխավորող Հերիքնազ Վարազդատի Ասատրյանի) ընտանիքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ ունեցել է բնակելի տուն Լեռնապատ համայնքում /ներկա հասցեն՝ Փամբակ համայնք գ. Լեռնապատ 2 փող. 18 տնակ/, որը քանդվել է 1988թ-ի երկրաշարժի հետևանքով, իսկ նրա ընտանիքը բաղկացած է եղել 3 անձից․
1. Ինքը՝ Գուրգեն Կարլենի Եղիազարյան, մահացած 05․10․2022թ.
2. Կինը՝ Հերիքնազ Վարազդատի Ասատրյանի, ծնված 13․10․1968թ․
3. Տղանը՝ Գարիկ Գուրգենի Եղիազարյան, ծնված 01․05.1988թ.։