Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, հաշվի առնելով Սամվել Նորիկի Ղումաշյանի (ծնված՝ 02/09/1954թ․) դիմումը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1991թ N-2 որոշումից քաղվածքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ․
1. Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղում գտնվող 06-070-0062-0074 կադաստրային ծածկագրով 0,12609 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Սամվել Նորիկի Ղումաշյանի (ծնված՝ 02.09.1954 թ․), Գայանե Սուրենի Խառատյանի (ծնված՝ 20.06.1961թ.), Աննա Սամվելի Ղումաշյանի (ծնված՝ 08․01․1979թ․), Ժաննա Սամվելի Ղումաշյանի (ծնված՝ 21.03.1980թ.) և Լուսինե Սամվելի Ղումաշյանի (ծնված՝ 26.11.1982թ) համատեղ սեփականության իրավունքը 06-070-0062-0074 կադաստրային ծածկագրով 0,12 հա և հատկացվածից ավել 0,00609 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։
3. 06-070-0107-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 8-րդ փողոց, 56/2 հողամաս փոստային հասցե։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: