Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԿԻՄԱ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 148-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի եկամուտների մասում կատարել փոփոխություն՝ համաձայն հատված 1-ի:

2) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի ծախսերում՝ ըստ գործառնական դասակարգման, կատարել փոփոխություն՝ համաձայն հատված 2-ի:

3) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի ծախսերում՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, կատարել փոփոխություն համաձայն հատված 3-ի:

4) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդում կամ դեֆիցիտում /պակասուրդում/ կատարել փոփոխություն համաձայն հատված 4-ի:

5) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություններում կամդեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներում կատարել փոփոխություն համաձայն հատված 5-ի:

6) Որոշմամբ հաստատված համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, կատարել փոփոխություն համաձայն հատված 6-ի:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԻՄԱ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.04 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner