Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 18-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․
Տալ նախնական համաձայնություն «Գրանիտ շեբեն» ՍՊԸ-ին, համայնքային սեփականության ՀՀ Լոռու մարզ Փամբակի մոնցոնիտ հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար: |