Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 33-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Արխիվային գործի մասին» օրենք 6-րդ հոդվածով, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքում արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանման և օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի։ |