Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԼԵՎՈՆ ԳՈԳՉՅԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղականի ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հաշվի առնելով Լևոն Ռազմիկի Գոգչյանի դիմումը և Փամբակ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Լևոն Ռազմիկի Գոգչյանին և իր ընտանիքին պատկանող տնամերձ հողատարածք մուտք ու ելքի ճանապարհ ապահովելու նպատակով սերվիտուտի իրավունքով հողամաս տրամադրելու մասին` Փամբակ համայնքի ավագանին որոշում է․

1. Տալ համաձայնություն Լևոն Ռազմիկի ԳոգչյանիՆ և իր ընտանիքին պատկանող տնամերձ հողատարածք մուտքի ու ելքի ճանապարհ ապահովելու նպատակով Փամբակ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0839-0001 կադաստրային ծածկագրից 0,093978 հա բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառանական նշանակության հողամասը և 06-070-0088-0029 կադաստրային ծածկագրից 0,055207 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողատեսքը անորոշ ժամկետով, սերվիտուտի իրավունքով օգտագործման տրամադրելուն։

2. Սերվիտուտի տարեկան վճարի չափը սահմանել 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:

3. Առաջարկել համայնքի ղեկավար Ս․Կոստանդյանին՝ Լևոն Ռազմիկի Գոգչյանի հետ կնքել անորոշ ժամկետով սերվիտուտի պայմանագիր։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner