Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի օրը և ժամը սահմանել 2024 թվականի փետրվարի 15-ին, ժամը 13:00-ին:
2. Նիստը կազմակերպել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու նստավայրում, հասցեն՝ գ․ Փամբակ, 1-ին փողոց, 23 շենք։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: