Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Մար Մոս» ՍՊԸ-ի կողմից 20.12.2024թ-ին տրված «Գույքի շուկայական արժեքի վերաբերյալ եզրակացությունը» այն մասին, որ նշված գույքերը հետագա շահագործման պիտանի չեն, ենթակա են ուտիլիզացիայի և որ վերանորոգման ծախսերը մասամբ հնարավոր չեն, մասամբ՝ անիմաստ, քանի որ շուկայում առկա նմանատիպ գույքերի արժեքները ավելի ցածր են, քան վերանորոգման համար պահանջվող ծախսերը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ գույքերը հետագա շահագործման ոչ պիտանի լինելու պատճառով խոտանելուն։
1) Ջերմատաքացուցիչ - Փամբակ համայնք
2) Կուլտիվատոր - Դեբետ բնակավայր
3) Կուլտիվատոր - Արջուտ բնակավայր
4) Կցասայլակ - Արջուտ բնակավայր
5) Գյուղատնտեսական խոտհավաքիչ - Մարգահովիտ բնակավայր
Վերը նշված գույքերը ենթակա են ուտիլիզացիայի։
2. Համայնքի ղեկավարին՝ ուտիլիզացիայից ստացված սև մետաղը /1 կգ-ը 45 դրամ ներկայիս շուկայական արժեքով/, որպես ջարդոն վաճառելուց հետո վերոնշյալ գույքերը հանել համայնքի հաշվեկշռից:
3. Սույն որոշում ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրը: