Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետերով, «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով «Կոմպոզիտ մետալ» ՍՊԸ-ի 04․12․2024թ-ի գրությունը, ՀՀ կառավարության 19․11․2014թ․-ի 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացված հանրային լսումների արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը և տեսաձայնագրությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ 1. Տալ նախնական համաձայնություն /կամ անհամաձայնություն/ «Կոմպոզիտ մետալ» ՍՊԸ-ի կողմից Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ նախատեսվող գործունեության իրականացմանը:
2. Սույն որոծումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրը։ |