Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը ենթակետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-17 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 18 հոկտեմբերի 2024 թ. թիվ 845-Ա որոշումը, Փամբակ համայնքի ավագանու 28 օգոստոսի 2024 թվականի N 096-Ա որոշումը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային սեփականության հանդիսացող 06-108-0615-0002 կադաստրային ծածկագրով 1,56192 հա գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության 5-րդ կարգի արոտավայր գործառնական նշանակության հողամասը նպատակով փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտասրական օբյեկտների գործառնական նշանակության։
2․ Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: |