Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված hողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 21.11.2023թ. թիվ 117 դրական եզրակացությունը Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-019-0101-0027 կադաստրային ծածկագրով 8,74002 հա մակերեսով, 06-019-0101-0025 կադաստրային ծածկագրով 4,415282 հա մակերեսով և 06-019-0101-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,186189 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերը, Արջուտի ոսկու հանքավայրի գործարանի ենթակառուցվածքների շինարարության և սանիտարապաշտպանիչ գոտու ստեղծման նպատակով, փոխադրել արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության արդյունաբերության օբյեկտների գործառնական նշանակության հողերի:
2. Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակության իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: |