Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Փամբակ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված՝ սպորտ դահլիճ շահագործելու նպատակով Արեն Սարգսի Ղումաշյանին տարածք հատկացնելու վերաբերյալ առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին` որոշում է․ 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղի նախկին մանկապարտեզի շենքի երկրորդ հարկից 49,85 քմ սպորտդպրոց շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով վարձակալությամբ Արեն Սարգսի Ղումաշյանին օգտագործման տրամադրելուն:
2. Տարածքի վարձակալության ընդհանուր արժեքը մեկ տարվա համար սահմանել 30000/երեսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին Արեն Սարգսի Ղումաշյանի հետ կնքել անշարժ գույքի օգտագործման պայմանագիր: |