Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0962-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 0962-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով Ալինա Վլադիմիրի Սահակյանի (ծնված՝ 19․12․1962 թ․) դիմումը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Մարգահովիտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.04.1991 թ. թիվ 02 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության վկայագիրը՝ գրանցամատյան 7727, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. որոշում եմ

1.Հաստատել Փամբակ համայնքի Մարգահովիտ գյուղում գտնվող 06-070-0368-0011 կադաստրային ծածկագրով 0.24692 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի սահմանները՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

2.Օրենքի ուժով ճանաչել Ալինա Վլադիմիրի Սահակյանի (ծնված՝ 19․12․1962 թ․), Գագիկ Սամսոնի Սահակյանի (ծնված՝ 15․03․1963թ.), Հայարփի Գագիկի Սահակյանի, (ծնված՝ 29․08․1984թ․), Վերգինե Գագիկի Սահակյանի (ծնված՝ 16․05․1986թ․) բաժնային սեփականության իրավունքը 06-070-0368-0011 կադաստրային ծածկագրով 0.24692 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։ 3․Ուժը կորցրած ճանաչել Փամբակ համայնքի ղեկավարի 05 նոյեմբերի 2024 թվականի N 1321-Ա որոշումը։

4.Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner