Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՄԱՑԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԴՊՐՈՑ» ՍՊԸ-Ի ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգի 2-րդ կետի 15-րդ ենթակետով, 3-րդ կետի 15-րդ ենթակետով, հիմք ընդունելով «Սոցիալական Ձեռներեցների դպրոց» ՍՊԸ-ի տնօրեն Գոհար Մկոյանի 15.08.2025թ-ի թիվ SSE-201025-123 դիմումը՝ Փամբակ համայնքի ավագանին` որոշում է․

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքում «Դարձի՛ր Սոցիալական Ձեռներեց, շենացրո՛ւ Քո Փամբակ համայնքը» կրթական ծրագրի մեկնարկին, որին մասնակցել է Փամբակ համայնքի 15 բնակավայրի 174 բնակիչ և ընտրվել է 18 մասնակից։

2. Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ կրթական ծրագիրն իրականացնելու համար համայնքի բյուջեից 7 000 000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամի չափով համաֆինանսավորում կատարելուն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.67 Մբ)
(1,023.12 Կբ) Գրություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner