Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով` Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի 2024թ-ի բյուջեն` համաձայն հավելվածի:
1) Եկամուտների գծով ընդամենը - 681915700 /վեց հարյուր ութսունմեկ միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ,
այդ թվում`
ա. Վարչական բյուջեի մասով - 673702900 /վեց հարյուր յոթանասուներեք միլիոն յոթ հարյուր երկու հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ.
բ. ֆոնդային բյուջեի մասով - 132533000 /մեկ հարյուր երեսուներկու միլիոն հինգ հարյուր երեսուներեք հազար/ ՀՀ դրամ.
2) Ծախսերի գծով ընդամենը - 681915700 /վեց հարյուր ութսունմեկ միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ՝
այդ թվում.
ա. Վարչական բյուջեի մասով - 673702900 /վեց հարյուր յոթանասուներեք միլիոն յոթ հարյուր երկու հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ.
բ. ֆոնդային բյուջեի մասով - 132533000 /մեկ հարյուր երեսուներկու միլիոն հինգ հարյուր երեսուներեք հազար/ ՀՀ դրամ:
2. Փամբակ համայնքի 2024թ-ի բյուջեի նախագծի կազմման ժամանակահատվածում բյուջեի դեֆիցիտ (պակասուրդ) կամ հավելուրդ չի առաջացել:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև: Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել համայնքի բյուջեով նախատեսված ընդամենը ծախսերի 15 %-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: |