Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հայտերը, այն հանգամանքը, որ Փամբակ համայնքի բնակավայրերում առկա են ներքոնշյալ առաջնային խնդիրները, որոնք ներառված են զարգացման հնգամյա ծրագրում և հաշվի առնելով բնակավայրերում անցկացված հանրային լսումների արդյունքները, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված /նպատակային հատկացումներ ստանալու նպատակով/ Փամբակ համայնքի կողմից ներկայացվող ներքոնշյալ 4 սուբվենցիոն ծրագրերին և հաստատել հայտերը՝ համաձայն հավելվածների (կցվում է)։
1. Վահագնիի մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում /2-րդ փուլ/.
2. Լեռնապատ բնակավայրի հանդիսությունների սրահի կառուցում, Ձորագետ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող շենքի վերանորոգում /2-րդ փուլ/.
3. Մարգահովիտ, Անտառամուտ բնակավայրերի փողոցների նորոգում սալարկմամբ՝ տուֆապատման միջոցով.
4. Փամբակ բնակավայրի փողոցի ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով, Արջուտ բնակավայրի փողոցի ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով․