Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 14-րդ կետերով, ՀՀ կառավարության 2023թվականի օգոստոսի 24-ի N 1421-Ն որոշմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 04-ի N 310-Ն հրամանով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, հաշվի առնելով, որ ներկայացված ծրագրի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը որևէ դիտողություն և առարկություն չեն ներկայացրել՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ հավանություն Փամբակ համայնքում 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների, Փամբակ համայնքի բնապահպանական վճարների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագրին:
2. Համայնքի ղեկավարին՝ համապատասխան փաթեթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկել Լոռու մարզպետարան՝ ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար:
|