Այսօր: Երկուշաբթի, 27 Հոկտեմբերի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, Փամբակ համայնքի ավագանու 13.02.2025 թ-ի «Փամբակ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 07-Ա որոշմամբ հաստատված կանոնակարգի 15-րդ գլխի 233-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ավագանու անդամ Արմենուհի Ապրեսի Ոսկանյանը Փամբակ համայնքի ավագանու ութերորդ հերթական նստաշրջանի /13.02․2025-19.08.2025թթ./ ընթացքում բացակայել է կայացած բոլոր 8 նիստերից և որևէ հիմնավորում չի ներկայացրել բացակայությունները հարգելի համարելու վերաբերյալ, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ավագանու անդամ Արմենուհի Ապրեսի Ոսկանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել՝ Փամբակ համայնքի ավագանու ութերորդ հերթական նստաշրջանի /13.02․2025-19.08.2025թթ./ ընթացքում կայացած թվով 8 նիստից 8-ին անհարգելի բացակայության պատճառով։

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ներկայացնել համապատասխան Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner