Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ 42-րդ, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով Արտիկ Հարությունի Աղաջանյանի (ծնված` 10․02․1968թ. ) դիմումը, «Տարոն Վարդանյան Արտուրի» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, Եղեգնուտ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.02.1991թ. թիվ 01 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, և այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ
1.Հաստատել Փամբակ գյուղ Եղեգնուտ բնակավայրում գտնվող 06-036-0016-0002 կադաստրային ծածկագրով 0,16206 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված բնակելի տան չափերը համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2. 06-036-0016-0002 ծածկագրով 0,16206 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա 203,7 ք/մ ներքին չափերով բնակելի տան նկատմամբ վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Արտիկ Հարությունի Աղաջանյանի (ծնված` 10․02․1968թ.), Սուսաննա Ռաֆիկի Պետրոսյանի (ծնված` 10․04․1972թ.) և Ահարոն Արտիկի Աղաջանյանի (ծնված` 07․01․1991թ.)սեփականության իրավունքը:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները և պարտականությունները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում: