Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով ՀՀ կառավարության 13.11.2008թ-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» թիվ 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 9.1 կետը, ՀՀ վարչական դատարանի 07.03.2023թ-ին հրապարակված վճիռը (վարչական գործ թիվ ՎԴ6/0140/05/19), հիմք ընդունելով «Արկատ» ՍՊԸ իրավաբանական գրասենյակի իրավաբան-խորհրդատու, Էդվարդ Արմենի Դանիելյանի ներկայացուցիչ Էլիտա Սպարտակի Մուրադյանի 04.03.2024թ-ի գրությունը, Լեռնապատ բնակավայրի մի քանի բնակիչների դիմումները, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է․ Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի բնակիչ Արմեն Էդիկի Դանիելյանի իրավահաջորդ Էդվարդ Արմենի Դանիելյանի դիմումը բավարարել․
Հաստատել այն փաստը, որ Արմեն Էդիկի Դանիելյանի /իրավահաջորդ Էդվարդ Արմենի Դանիելյանի/ ընտանիքը մինչև 1988 թվականի դեկտեմբերի 7-ը ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում ունեցել է բնակելի տուն, որը քանդվել է երկրաշարժի հետևանքով: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ ընտանիքը բաղկացած է եղել 4 անձից
1. Դանիելյան Էդիկ Հայկի
2. Հակոբջանյան Գալյա Սուրենի,
3. Դանիելյան Արմեն Էդիկի,
4. Դանիելյան Գոհար Էդիկի։ |