Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 007-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2024 թվականի N 007-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԻՆԳԱ ՆՈՐԱՅՐԻ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Ինգա Նորայրի Սիրեկանյանի դիմումը, վարձակալության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Տալ համաձայնություն Ինգա Նորայրի Սիրեկանյանին վարձակալության իրավունքով պատկանող Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի 06-010-0113-0038 կադաստրային ծածկագրով 2,2 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ կարգի վարելահող գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ՝ ուղղակի վաճառքով օտարելուն: Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2 480 500 (երկու մլն. չորս հարյուր ութսուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

2. Տալ համաձայնություն Ինգա Նորայրի Սիրեկանյանին վարձակալության իրավունքով պատկանող Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի 06-010-0112-0010 կադաստրային ծածկագրով 1,56044 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ կարգի հնդավոր գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ՝ ուղղակի վաճառքով օտարելուն: Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 4 673 520 (չորս մլն. վեց հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ:

3. Տալ համաձայնություն Ինգա Նորայրի Սիրեկանյանին վարձակալության իրավունքով պատկանող Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի 06-010-0112-0012 կադաստրային ծածկագրով 3,16966 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ՝ ուղղակի վաճառքով օտարելուն: Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2 733 900 (երկու մլն. յոթ հարյուր երեսուներեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:

4. Տալ համաձայնություն Ինգա Նորայրի Սիրեկանյանին վարձակալության իրավունքով պատկանող Փամբակ համայնքի Ազնվաձոր բնակավայրի 06-010-0203-0002 կադաստրային ծածկագրով 3,86971 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը նախապատվությամբ՝ ուղղակի վաճառքով օտարելուն: Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 774 000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -15

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԲՈՋՈՒԿՅԱՆ ԹԻԱՆԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.39 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner