Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 155-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2023 թվականի N 155-Ա

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ, ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, hաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն:

2. Աճուրդ-վաճառքով օտարվում է հողամասեր․

1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի 06-034-0120-0028 ծածկագրով 0.493938 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0244-0025 ծածկագրով 2․021277 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 2 300 000 /երկու միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:

3) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0251-0008 ծածկագրով 0,921428 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 1 050 000 /մեկ միլիոն հիսուն հազար/ ՀՀ դրամ:

4) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Բազում բնակավայրի 06-023-0250-0020 ծածկագրով 2,019914 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի վարելահող: Մեկնարկային գինը սահմանել 2 280 000 /երկու միլիոն երկու հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:

5) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի 06-102-0041-0052 ծածկագրից 0,13016 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ:

6) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի 06-034-0116-0036 ծածկագրով 0,54591 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 110000  /մեկ հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ:

7) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի 06-070-0350-0146 ծածկագրով 1,299367  հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 2-րդ կարգի խոտհարք: Մեկնարկային գինը սահմանել 1 570 000  /մեկ մլն հինգ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

3. Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրվում են հողամասեր

1) Համայնքային սեփականություն հանդիսացող 06-070-0339-0018 ծածկագրով 2.8028 հա գյուղատնտեսական նշանակության 1-ին կարգի խոտհարք՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ։

Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

 


Կողմ -11

ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ

ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.57 Մբ) 155 Էջ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner