Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 26.05.2016 N 550-Ն որոշմամբ, հաշվի առնելով Նարինե Շալիկոյի Փահլևանյանի դիմումը, համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Փամբակ համայնքի ավագանին՝ որոշում է.
1. Տալ համաձայնություն Նարինե Շալիկոյի Փահլևանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-107-0041-0012 կադաստրային ծածկագրով 1,01755 հա հողամասին կից գտնվող 06-107-0041-0018 կադաստրային ծածկագրով, 0,639161 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով Նարինե Շալիկոյի Փահլևանյանին օտարելուն:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2 151 416 (երկու միլիոն մեկ հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: