Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը` Փամբակ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքով տրամադրելուն:
2. Աճուրդ-վաճառքով օտարվում են հողամասեր.
1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի 06-070-0251-0010 ծածկագրով 0,351059 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 2 920 000 /երկու մլն ինը հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
2) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի 06-034-0065-0026 ծածկագրով 0,114555 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը սահմանել 800 000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդի լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
3. Վարձակալության իրավունքով, գյուղ. գործունեություն ծավալելու նպատակով 25 տարի ժամկետներով տրամադրվում են հողամասեր․
1) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի 06-034-0123-0015 ծածկագրով 0,09406 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի վարելահող՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ։
2) Համայնքային սեփականություն հանդիսացող Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի 06-070-0001-0006 ծածկագրով 0.162149 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 3-րդ կարգի խոտհարք՝ գյուղատնտեսական գործունեության նպատակով: Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ։
Վարձակալության լոտի մասնակցության վճարը սահմանել 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: |