Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0964-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2025 թվականի N 0964-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թ N 698-Ն որոշմամբ սահմանված կարգով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-17 դրական եզրակացությունը, Փամբակ համայնքի գլխավոր հատակագիծը՝ ՀՀ Լոռու մարզի Լոռի 9 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը ՀՀ Լոռու մարզպետի 18 հոկտեմբերի 2024 թ. թիվ 845-Ա որոշումը, Փամբակ համայնքի ավագանու 28 օգոստոսի 2024 թվականի N 096-Ա որոշումը, հաշվի առնելով Էլտոն Մկրտչի Գոգչյանի (ծնված 04․06․1959թ․) դիմումը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի բաժանման հատակագիծը, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ․

1. Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Էլտոն Մկրտչի Գոգչյանին (ծնված 04․06․1959թ․) սեփականության իրավունքով պատկանող 06-070-0344-0002 կադաստրային ծածկագրով 0,29280հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, 5-րդ կարգի խոտհարքը գործառնական նշանակության հողամասը տարանջատել երկու գույքային միավորների՝ 0,27538 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի և 0,01741 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի ՝ համաձայն «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրված տարանջատման հատակագծի:

2․06-070-0344-0002 կադաստրային ծածկագրից տարանջատված 0,01741 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարքը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասի ։ 3.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության պահին առկա կադաստրային արժեքի տարբերության համար հողամասի սեփականատեր Էլտոն Մկրտչի Գոգչյանին պարտավորեցնել համայնքի բյուջե (հողի օտարումից եկամուտներ հաշվեհամար՝ 900235422137) վճարել 134884 ՀՀ դրամ (հարյուր երեսունչորս հազար ութ հարյուր ութսունչորս դրամ):

4. 06-070-0344-0002 կադաստրային ծածկագրից տարանջատված 0,01741 հա հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասին տրամադրել Փամբակ համայնք, գյուղ Մարգահովիտ, 20 հողամաս փոստային հասցե:

5.Սույն որոշման 4-րդ կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:

6․Սույն հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner