Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌԱԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փամբակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆԱԿՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածով, ՀՀ «Հարկային օրենսգրքի» 121-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Վահագնի գյուղի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանի զեկուցագիրը, Վահագանի գյուղի բնակիչների դիմումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նվիրաբերության առարկա հանդիսացող հիմնական միջոցները /փայտաշեն տնակները/ 1988թ-ից փաստացի օգտագործվում և տնօրինվում են ներքոնշյալ բնակիչների կողմից, ինչպես նաև տնակների ամորտիզացիոն՝ մաշվածության ժամկետը 20 տարուց ավել է, Փամբակ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Փամբակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերով առկա, համայնքային սեփականություն հանդիսացող, շահագործման ժամկետը անցած, 35 և ավելի տարվա վաղեմություն ունեցող թվով 17 տնակները փաստացի տնօրինող՝ Վահագնի գյուղի ներքոնշյալ բնակիչներին անհատույց նվիրաբերելուն:

1) Աղունիկ Ներսիսյան

2) Ֆյոդոր Սահակյան

3) Էրիկ Կիրակոսյան

4) Խաչիկ Քոչինյան

5) Նաիրա Կոստանյան

6) Վարդան Քոչինյան

7) Զեփյուռ Կիրակոսյան

8) Արթուր Աբրահամյան

9) Վահե Քոչինյան

10) Նվեր Սարգսյան

11) Գեղանուշ Սուքիասյան

12) Աշոտ Ներսեսյան

13) Աշոտ Վարդումյան

14) Լարիսա Քոչինյան

15) Աշոտ Զաքարյան

16) Արմեն Մոսինյան

17) Կամո Բուլղադարյան

2. Համայնքի ղեկավարին՝ համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել փոփոխություն և վերոնշյալ 17 տնակները հանել համայնքի հաշվեկշռից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(520.93 Կբ)
(6.48 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner