Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով AH381491, AH381450 և AH356431 տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը, «Մար-Մոս» ՍՊԸ-ի տնօրեն Ա․ Մակարյանի գրությունը՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Փամբակ համայնքի ավագանու 24․06․2025թ-ի «Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցներն օտարելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները և աճուրդի պայմանները հաստատելու մասին» թիվ 065-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ․
1) Որոշման 1-ին մասի 1) կետում «160 LL 70» պետհամարանիշը փոխել «645 DA 61» պետհամարանիշով:
3) Որոշման 1-ին մասի 3) կետում «999 RR 98» պետհամարանիշը փոխել «941 CS 61» պետհամարանիշով:
3) Որոշման 1-ին մասի 6) կետում Jeep Cherokee մակնիշի բառից հետո ավելացնել «942 CS 61» պետհամարանիշի» բառակապակցությունը, իսկ «N 07 AA005104 սեփականության վկայական» բառակապակցությունը փոխարինել «AH381491 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր» բառակապակցությամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։