Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 07062023-06-0052 վկայականը, սեփականատեր՝ Տաթևիկ Աղաբաբյանի (ծնված՝ 26․10․1980թ․)դիմումը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագծերը. որոշում եմ
1. Փամբակ համայնք գյուղ Դեբեդ 2-րդ փողոց 2 հյուրատուն հասցում գտնվող Տաթևիկ Աղաբաբյանին սեփականության իրավունքով պատկանող 06-034-0025-0005 կադաստրային ծածկագրով 0,13079 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և վերջինիս վրա առկա շինությունները տարանջատել երկու գույքային միավորների՝ 0,08404 հա մակերեսով հողամասի, որի վրա առկա է հյուրատուն,ծածկ և 0,046756 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի, որի վրա առկա է, հասարակական նշանակության օբյեկտ՝ ռեստորան, համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված տարանջատման հատակագծի:
ա) 06-034-0025-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,08404 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասրակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և վերջինիս վրա կառուցված անշարժ գույքին տրամադրել ՝ Փամբակ համայնք, գյուղ Դեբեդ, 2-րդ փողոց, 2/1 հյուրատուն փոստային հասցե:
բ) 06-034-0025-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.046756 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասրակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և վերջինիս վրա կառուցված անշարժ գույքին տրամադրել ՝ Փամբակ համայնք, գյուղ Դեբեդ, 2-րդ փողոց, 2 ռեստորան փոստային հասցե: